Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առաջին նախաբժշկական օգնություն

Դիմային գանգի վնասվածքներ

Ծնոտի վնասվածքների դեպքում աոաջին հերթին ապահովեք շնչուղիների անցանելիությունը։

  • Ստուգեք բերանի խոռոչում արյան առկայությունը։ Դադարեցրեք արյունահոսությունը։
  • Սահմանափակեք գլխի և պարանոցի շարժումները։
  • Ստորին ծնոտի կոտրվածքի դեպքում անշարժացրեք այն պարսատիկաձև վիրակապի օգնությամբ։

 

  1. Վերցրեք փաթույթային վիրակապի 50 սմ և 10 սմ կողմերով ուղղանկյուն կտոր։
  2. Ուղղանկյան փոքր կողմերին 20 սմ երկարության կտրվածքներ արեք (նկ.18.7ա)։
  3. Վիրակապի չկտրված միջին մասը տեղադրեք տուժածի ստորին ծնոտի վրա։
  4. Վիրակապի ժապավենի ծայրերի ներքևում հայտնված զույգը բարձրացրեք և կապեք գլխի վերին մասում՝ գագաթին։
  5. Վիրակապի ժապավենի ծայրերի վերին զույգը կապեք ծոծրակի վրա (նկ.18.7բ)

 

  •  Եթե դիմային գանգի ծանր վնասվածքներ ունեցող տուժածը գիտակից վիճակում Է, ապա՝
  1. Նստեցրեք նրան՝ ստորին վերջույթները կոնքազդրային և ծնկային հոդերում ծալած։ Իրանը առաջ թեքեք։
  2. Արմունկները ծալեք և նախաբազուկները դրեք ծնկներին։
  3. Գլուխը ճակատով հենեք նախաբազուկներին (նկ.18.8)։

 

  • Եթե դիմային գանգի ծանր վնասվածքներ ունեցող տուժածը անգիտակից վիճակում Է, նրան չի կարելի բերել կողքի ապահովության դիրքի։ Շնչուղիների անցանելիությունն ապահովելու համար կատարեք հետևյալ քայլերը՝
  1. Պառկեցրեք տուժածին փորի վրա՝ կրծքավանդակի տակ որևէ բարձ կամ ծալած ծածկոց դնելով։
  2. Վերին վերջույթները բարձրացրեք գլխի ուղղությամբ։
  3. Ծալեք արմունկները և զլուխը ճակատով հենեք միմյանց վրա դրված նախաբազուկներին (նկ.18.9)։


  • Ահազանգեք շտապ օգնություն։

 

 

Տե'ս նաև "ԳԼԽԻ ԵՎ ՈՂՆԱՇԱՐԻ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ":

Սկզբնաղբյուր. ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Աղբյուր. Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ